Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Կնճիռներ, հիվանդություններ

Կնճիռներ, հիվանդություններ

Երևի  բոլորը գիտեն, որ եղունգներից կարելի է դատել մարդու հիվանդությունների մասին, բայց որ կնճիռները ևս հուշում  են դրանց մասին, քչերն են տեղյակ:

 

Պարզվում է, որ հիվանդության մասին կարելի է կարդալ,  ասենք, «ճակատագրով», ավելի պարզ` ճակատի կնճիռներով:

 

Ճակատի արտահայտված լայնակի կնճիռներն ասում են, որ մարդը գլխացավերից է տառապում: Միգրենի կամ անգարի սուր նոպաներ ունեցող մականց մոտ այդ գիծը շատ ավելի խորն է: Եթե գիծն ընդհատուն է, ապա դա վեգետատիվ նյարդային համակարգի խախտում է նշանակում:

 

Խորհուրդ. հաճախակի գլխացավերից տառապող մարդկանց խորհուրդ է տրվում թիկունքի ու ծոծրակի մկանները թուլացնող վարժություններ կատարել: Միգրենի ուժեղ նոպան հաճախ պայմանավորված է որոշակի սննդամթերքների հետ (ասենք` պանրի բորբոսասնկերի, ինչպիսին ռոքֆորն է, կամ էլ կարմիր գինու): Լավ կլինի օրագիր պահել` ընդունած սննդի մասին նշումներով: Դա կօգնի հասկանալու գլխացավի պատճառը:

 

Քթարմատի մոտ հորիզոնական կնճիռները խոսում են սրտի առիթմիայի մասին: Ինֆարկտ տարած հիվանդների մոտ այն հատկապես ընդգծված է:

Խորհուրդ. հետևեք, որ սնունդը յուղոտ չլինի, նախապատվությունը տվեք բանջարեղենին: Հիշեք. նիկոտինը ձեր չարագույն թշնամին է: Մաքուր օդն ու մարզումները կարևորագույն օրգանը` գլուխը, կպահեն աշխատունակ վիճակում ու կկանխեն անոթների վնասումը:

 

Եթե ժպիտի ժամանակ աչքերի շուրջն առաջացող կնճիռները տեսանելի են անգամ դեմքի լուրջ արտահայտության դեպքում, ապա դա նշանակում է, որ միզապարկի խնդիր կա:

 

Խորհուրդ. փորձեք օրական առնվազն 3 լ հեղուկ ընդունել: Հատկապես օգտակար են խոտաբույսերով թեյն ու հանքային ջուրը: Մի մրսեք: Ոտքերը հատկապես տաք պահեք:

 

Քիթ-շրթունքային խոր կնճիռները վկայում են այն մասին, որ հիվանդը տառապում է այրոցքով ու ստամոքսի փքվածությամբ: Եթե այդ ծալքերը ձգվում-հասնում են բերանի անկյուններին, ապա դա նշանակում է, որ ստամոքսի խոցի կամ էլ գաստրիտի զարգացման վտանգ կա:

 

Խորհուրդ.  խուսափեք շատ տաք կամ շատ սառը սննդից: Հետևեք ոչ յուղալի սննդակարգին: Հրաժարվեք ծխելուց ու կոֆեինի կիրառումից:

Քթի ու վերին շուրթի միջև հորզոնական կնճիռներն առաջանում են նյութափոխանակության խանգարման ժամանակ: Օրգանիզմը թունավորում են մարսողության ընթացքում չքայքայված նյութերը, նիկոտինն ու պեստիցիդները:Հավանական հետևանքներից է մարսողության խանգարումը,  նույնիսկ` շաքարային դիաբետը:

 

Խորհուրդ. տարեկան երկու անգամ կարելի է խարամներից ազատվելու շաբաթ կազմակերպել, որի ժամանակ հարկավոր է շատ հեղուկ  ընդունել (թեյ, բանջարեղենային եփուկներ) և սնվել  միմիայն խաշած, անալի բրնձով:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ